Համակարգչային տեխնիկայի և օժանդակ սարքավորումների վերանորոգում

Կոմպասս ՍՊԸ-ն ապահովում է իր կողմից ներմուծված և վաճառված համակարգիչների, նոթբուքերի, տպիչների, տեսաքարտերի, պասիվ և ակտիվ հիշողության սարքերի, պրոյեկտորների, ցանցային սարքավորումների, անխափան հոսանքի սնուցման սարքերի և այլ էլեկտրոնային տեխնիկայի վերանորոգումը, տեխնիկական սպասարկումն ու ծրագրային ապահովումը:

Այս պատասխանատու գործը վստահված է Կոմպասսի պաշտոնական գործընկեր Այ Սերվիս ընկերությանը՝ համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի:

Այ Սերվիս ընկերությունում առաջնահերթությունը տրվում է բարձրակարգ սպասարկմանը: Այստեղ աշխատում են տարիների փորձ ունեցող բանիմաց մասնագետներ, օգտագործվում են միայն բարձրորակ և օրիգինալ պահեստամասեր՝ երաշխավորելով վերանորոգվող տեխնիկայի երկարակեցությունը:

Աշխատելով Կոմպասս և Այ Սերվիս ընկերությունների հետ՝ դուք ազատվում եք տեխնիկայի նորոգման խնդիրներից և հավելյալ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտությունից։

Ձեր տեխնիկան դեռ երկար կծառայի իր նպատակին

Համակարգիչների վերանորոգում

Համակարգիչների, նոութբուքերի վերանորոգում, պահեստամասերի փոխարինում, ծրագրային ապահովում

Տպիչների վերանորոգում

Տպիչների և տպող/պատճենահանող սարքերի նորոգում, պահեստամասերի փոխարինում, քարթրիջների լիցքավորում

Պրոյեկտորների վերանորոգում

Պրոյեկտորների, պրոյեկտորների էկրանների և համալրող սարքավորումների վերանորոգում, ծրագրային սպասարկում

Էլեկտրոնիկայի վերանորոգում

Անխափան սնուցման սարքերի և այլ էլեկտրոնիկայի վերանորոգում, պահեստամասերի փոխարինում, ծրագրային սպասարկում

Թվային տեխնիկայի վարձույթ

Համակարգիչների վարձույթ

Համակարգիչների, նոութբուքերի վարձույթ

Պրոյեկտորների վարձույթ

Պրոյեկտորների, պրոյեկտորների էկրանների վարձույթ

Հեռուստացույցի վարձույթ

Տարբեր չափսերի հեռուստացույցների վարձույթ

Միկրոֆոնների վարձույթ

Բարձրախոսների, միկրոֆոնների, թարգմանչական տեխնիկայի վարձույթ

Սարքավորումներ ցանկացած նպատակի և միջոցառման համար

Թվային վարձակալելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ ինչպես առօրյայում, երբ անսարք է Ձեր տեխնիկան և գտնվում է վերանորոգման մեջ, այնպես էլ պատասխանատու միջոցառումներ, կոնֆերանսներ, հանդիպումներ, շնորհանդեսներ կազմակերպելիս:

Այ Սերվիսում առկա է վարձակալությամբ տրամադրվող թվային տեխնիկայի հարուստ ու բարձրակարգ տեսականի՝ սկսած համակարգիչներից ու նոթբուքերից, մինչև տպիչներ, պրոեկտորներ ու էկրաններ, թարգմանչական սարքավորումներ: