Խնայե՛ք ձեր ժամանակն ու ռեսուրսները՝ տեխնիկայի սպասարկումը վստահելով մեզ
Կոմպասս ՍՊԸ-ն զբաղվում է համակարգիչների, նոթբուքերի, տպիչների, տեսաքարտերի, պասիվ և ակտիվ հիշողության սարքերի, պրոյեկտորների, ցանցային սարքավորումների, անխափան հոսանքի սնուցման սարքերի և այլ էլեկտրոնային տեխնիկայի վերանորոգմամբ, տեխնիկական սպասարկմամբ ու ծրագրային ապահովմամբ: Մեր թիմը տարիների ընթացքում համալրվել է նոր մասնագետներով և վերապատրաստվել՝ նպատակ ունենալով տրամադրել համապարփակ լուծումներ:
Աշխատելով մեզ հետ՝ դուք ազատվում եք տեխնիկայի նորոգման խնդիրներից և հավելյալ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտությունից։