Գունավոր լազերային տպիչները վաղուց արդեն դադարել են լինել բացառապես խոշոր գրասենյակների համար նախատեսված սարքավորումներ։ Այսօր դրանք հասանելի են ինչպես փոքր բիզնեսի, այնպես էլ տնային օգտագործման համար։ Սակայն սարքի բարձր արժեքը մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք իսկապես անհրաժեշտ է հենց գունավոր լազերային տպիչ, թե կարելի է սահմանափակվել ավելի պարզ լուծմամբ։ Եկե՛ք միասին դիտարկենք տվյալ տեխնիկայի հիմնական առավելությունները, կիրառման ոլորտները և շահագործման առանձնահատկությունները։
Գունավոր լազերային տպագրության առավելությունները
Գունավոր լազերային տպիչի գլխավոր առավելությունը տպագրության արագությունն է՝ պատկերի կայուն որակի պահպանմամբ։ Ի տարբերություն շիթային մոդելների՝ լազերային տեխնոլոգիան օգտագործում է տոներ, որը չի տարածվում և չի չորանում նույնիսկ սարքի երկարատև չօգտագործման դեպքում։
Հիմնական առավելություններն են․
- մեծ ծավալի փաստաթղթերի բարձր արագությամբ տպագրություն,
- հստակ տեքստ և գրաֆիկա,
- տպագրության դիմացկունություն խոնավության և գունաթափման նկատմամբ
- սպառվող նյութերի երկար ծառայության ժամկետ
- մեկ էջի ցածր ինքնարժեք ակտիվ շահագործման դեպքում
Բացի դրանի, ժամանակակից գունավոր լազերային տպիչները թույլ են տալիս տպել մարքեթինգային նյութեր, պրեզենտացիաներ և գովազդային արտադրանք՝ պրոֆեսիոնալ որակով։
Ի՞նչ խնդիրների համար է այն նախատեսված
Գունավոր լազերային տպագրությունը հատկապես պահանջված է այնտեղ, որտեղ պարբերաբար անհրաժեշտ է ստեղծել գրաֆիկներով, դիագրամներով, սխեմաներով և գունավոր պատկերներով փաստաթղթեր։
Այսպիսի տպիչը օգտակար կլինի․
- գրասենյակներին և ընկերություններին
- գովազդային գործակալություններին
- կրթական հաստատություններին
- նախագծային և դիզայներական ընկերություններին
- հաշվապահական և իրավաբանական կազմակերպություններին
- ձեռնարկատերերին, որոնք ինքնուրույն պատրաստում են կոմերցիոն առաջարկներ և գովազդային նյութեր
Տնային օգտագործման համար գունավոր լազերային տպիչը հարմար կլինի աշակերտներ և ուսանողներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև նրանց համար, ովքեր հաճախ են տպում ուսումնական նյութեր, պրեզետացիաներ և գունավոր փաստաթղթեր։
Իսկ ո՞ր դեպքում է բավարար միագույն՝ սև-սպիտակ պրինտերը
Չնայած գունավոր տպագրության առավելություններին՝ շատ դեպքերում գունավոր լազերային տպիչ գնելը կարող է արդարացված չլինել։
Մոնոխրոմ՝ միագույն տպիչը լավագույն ընտրությունը կլինի, եթե․
- փաստաթղթերի հիմնական մասը տպվում է սև-սպիտակ ձևաչափով
- անհրաժեշտ է առավել տնտեսող տպագրություն
- գունավոր նյութերի ծավալը նվազագույն է
- սարքը օգտագործվում է պայմանագրերի, հաշվետվությունների, հրահանգների և տեքստային փաստաթղթերի տպագրության համար
Շատ տնային օգտագործողների և փոքր գրասենյակների համար մոնոխրոմ լազերային տպիչը շարունակում է մնալ ամենաարդյունավետ լուծումը՝ ինչպես սարքի, այնպես էլ սպառվող նյութերի ցածր արժեքի շնորհիվ։
Շահագործման ծախսեր
Գունավոր լազերային տպիչ ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն գնման արժեքը, այլև հետագա ծախսերը։
Հիմնական ծախսային հոդվածներն են․
- չորս գույնի տոներ-քարթրիջներ (սև, կապույտ, մանուշակագույն և դեղին)
- ֆոտոթմբուկներ
- պատկերի ամրացման հանգույց
- սարքավորման սպասարկում և կանխարգելիչ աշխատանքներ
Սկզբնական ծախսերը սովորաբար ավելի շատ են, քան մոնոխրոմ մոդելների դեպքում, սակայն մեծ քանակությամբ փաստաթղթերի կանոնավոր տպագրության ժամանակ մեկ էջի արժեքը բավական շահավետ է ստացվում։ Սա հատկապես նկատելի է մեծ ծավալի փաստաթղթաշրջանառություն ունեցող գրասենյակներում։
Ծախսերը նվազեցնելու համար շատ օգտատերեր ընտրում են համատեղելի քարթրիջներ կամ պրոֆեսիոնալ քարթրիջի լիցքավորման ծառայություններ, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել սպառվող նյութերի որակին՝ տպագրության որակի վատթարացումից և սարքի վաղաժամ մաշվածությունից խուսափելու համար։

Խորհուրդներ տպիչ գնել պատրաստվողներին
Գունավոր լազերային տպիչ գնելուց առաջ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մի քանի կարևոր բնութագրերի․
Տպագրության ծավալ
Որոշեք ակնկալվող ամսական ծանրաբեռնվածությունը։ Փոքր գրասենյակի համար հարմար են ամսական մի քանի հազար էջ տպագրության ռեսուրս ունեցող մոդելները, իսկ խոշոր կազմակերպությունների համար առավել նպատակահարմար է ընտրել պրոֆեսիոնալ սարքեր։
Աշխատանքի արագություն
Եթե անհրաժեշտ է պարբերաբար տպել մեծ ծավալի փաստաթղթեր, արժե ընտրել րոպեում 20–30 և ավելի էջ տպելու արագությամբ մոդելներ։
Գունափոխանցման որակ
Պրեզենտացիաների, գովազդային նյութերի և գրաֆիկական բովանդակության տպագրության համար կարևոր է ուշադրություն դարձնել տպագրության թույլատրելիությանը և գույների վերարտադրման որակին։
Ցանցային հնարավորությունների առկայություն
Wi-Fi-ի, Ethernet-ի և բջջային տպագրության աջակցությունը զգալիորեն հեշտացնում է միաժամանակ մի քանի օգտատերերի աշխատանքը։
Սպառվող նյութերի արժեք
Գնելուց առաջ կարևոր է ուսումնասիրել քարթրիջների գները և դրանց աշխատանքի ռեսուրսը։ Երբեմն էժան տպիչը շահագործման ընթացքում կարող է զգալիորեն ավելի թանկ արժենալ։
Եզրակացություն
Գունավոր լազերային պրինտերը հիանալի լուծում է ընկերությունների, կրթական հաստատությունների և նրանց համար, ում պարբերաբար անհրաժեշտ է մեծ ծավալներով բարձրորակ գունավոր տպագրություն։ Եթե փաստաթղթերի մեծ մասը տպագրվում է սև-սպիտակ ձևաչափով, ապա մոնոխրոմ տպիչը առավել խելամիտ ընտրություն կարող է լինել։ Սեփական կարիքների և ակնկալվող ծախսերի ճիշտ գնահատումը կօգնի ընտրել այնպիսի տպիչ, որը արդյունավետ կծառայի երկար տարիներ։
