Թվային տեխնոլոգիաների ներթափանցումը ուսումնական ոլորտ բերում է գլոբալ, հեղափոխական փոփոխություններ: Այդ փոփոխություններն ուղված են նվազեցնելու զանգվածային ուսուցման ու անհատական ուսուցման որակային տարբերությունները:
Այսօր կրթական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում են բազմազան թվային գործիքներ, որոնցից առաջնային են` Google Classroom, Google Workspace, (Google Docs, Sheets, Slides, Forms, Drive, Calendar, Earth, Meet և Gmail): Սրանք զգալիորեն բարձրացնում են սովորողների ներգրավվածությունը, ապահովում ուսուցչի կողմից ներկայացվող նյութի բարձր պատկերայնությունը, նյութերի շաբաթական 7 օր, 24 ժամ մատչելիությունը համացանցում, հեշտացնում ու արդյունավետ դարձնում ուսուցիչ-աշակերտ հաղորդակցությունը: Սակայն այդ գործիքների կիրառման արդյունավետությունը էապես կախված է ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունից, մասնավորապես՝ ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակների, ուսանողների ու ուսուցիչների անհատական օգտագործման թվային սարքերի (հեռախոս, պլանշետ, համակարգիչ) առկայությունից, քանի որ թվային գործիքները պահանջում են թվայնացված տեղեկատվություն: Այլ կերպ ասած՝ այսօր կրթական գործընթացը արմատապես ձևափոխվում է թվայինի։
Նշենք, որ Google-ի տրամադրած գործիքները հասանելի են տարբեր թվային սարքերի վրա՝ վեբ բրաուզերի կամ բջջային հավելվածի (iOS և Android) միջոցով։ Google-ը որոշ սարքերի (օրինակ՝ ինտերակտիվ գրատախտակի) համար պահանջում է նաև իր կողմից հավաստագրված EDLA վկայագրի առկայություն: Սա խիստ անհրաժեշտ է որակյալ ուսումնական գործընթաց ապահովելու համար:

Smart Էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակ
Հայաստանում վերջին տարիներին սկսվել է բուհերի և բազմաթիվ հանրակրթական պետական ու մասնավոր դպրոցների կահավորումը էլեկտրոնային գրատախտակներով: Այսօր շատ կրթական հաստատություններ անհրաժեշտ են համարում ու պատրաստ են ձեռք բերել smart էլեկտրոնային գրատախտակներ, որոնց կիրառումը ուսումնական հաստատություններում, հատկապես դպրոցներում արդեն ոչ թէ շքեղություն է, այլ անհրաժեշտություն:
✓ Էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակը առաջատար տեխնոլոգիական լուծում է: Այն զգալիորեն մեծացնում է ներկայացվող նյութի պատկերավորությունն ու հեշտացնում նրա յուրացումը: Էլեկտրոնային գրատախտակի կիրառումը բերում է դասական ուսուցողական գործընթացների արմատական ձևափոխման և էապես բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը այդ գործընթացներում:
✓ Էլեկտրոնային գրատախտակի հիմքը լայն ֆորմատի սենսորային էկրանն է` 190 (65), 218 (75), 239 (86), 280 (98) սմ (դյույմ) անկյունագծի չափերով:
✓ Էլեկտրոնային գրատախտակը ներառում է ինտերակտիվ գրատախտակի, համակարգչի ու պրոյեկտորի գործառույթները, ունի նաև տեսախցիկ, միկրոֆոն ու բարձրախոսներ: Այդ սարքերի միավորումը ոչ միայն բերում է գումարի տնտեսման, այլ նաև պարզեցնում ու հեշտացնում է համակարգի օգտագործումը: Էկրանի վրա պատկերված տեղեկատվական նյութի հետ կարելի է աշխատել դասարանում, աշակերտների մասնակցությամբ՝ անմիջականորեն էկրանի վրա, ռեալ ժամանակում: Աշխատանքի ընթացքում հնարավոր է խմբագրել տեղեկատվական նյութը՝ ավելացնելով կամ հեռացնելով տեքստեր, նշաններ, նկարներ, բացատրություններ, և անշուշտ հիշել ու պահպանել խմբագրված նյութը:
✓ Էլեկտրոնային գրատախակի հետ փոխազդեցությունն իրականացվում է էկրանին մատների, ափի, կամ հատուկ ստիլուսի հպումներով:
✓ Էլեկտրոնային գրատախտակի էկրանը կարող է բաժանվել մի քանի անկախ մասերի: Դա հնարավոր է դարձնում մի քանի աշակերտի միաժամանակյա աշխատանքը, ինչը ուսուցման գործընթացը դարձնում է ակնառու ու հետաքրքիր:
✓ Էլեկտրոնային գրատախտակն անփոխարինելի է հեռահար աշխատանքի, և հատկապես հեռահար ուսուցման գործընթացի համար՝ հնարավոր դարձնելով այդ գործընթացներում ներգրավել տարբեր տարիքի ու ունակությունների անձանց:
✓ Էլեկտրոնային գրատախտակը կցվում է ինտերնետին ու հուսալի, անլար (WI-FI) կապով միանում է աշակերտների ու ուսուցչի էլեկտրոնային սարքերի հետ (համակարգիչներ, պլանշետներ, հեռախոսներ): Դա հեշտացնում է տեղեկատվության փոխանակումը այդ սարքերի ու գրատախտակի միջև: Բացի դրանից, խիստ պարզեցվում է նշված սարքերի էկրանների պարունակության տեղափոխումն ու արտապատկերումը գրատախտակի էկրանին:
Էլեկտրոնային գրատախտակը կարող է աշխատել Android, Windows միջավայրում: Oգտագործողների համար ավելի մատչելի են դառնում տարատեսակ ուսուցողական համակարգերը, գրասենյակային ու տեղեկություններ փնտրող ծրագրային գործիքները:
✓ Էլեկտրոնային գրատախտակները հեշտությամբ են տեղակայվում ու կարգաբերվում, ճկուն են ու պարզ օգտագործման մեջ:
✓ Էլեկտրոնային գրատախտակի էկրանի մեծությունը շատ կարևոր է և կախված է դիտողների հեռավորությունից: Գրատախտակի էկրանի 75”(218սմ) չափսը հարմար է մինչև 7մ երկարություն ունեցող դասարանի համար: Ավելի մեծ դասարաններում ճիշտ է տեղադրել 86” (239 սմ) չափով է գրատախտակներ:

Գուգլ թվային գործիքներ կրթության համար
Google Classroom գործիքը հնարավոր է դարձնում հիբրիդային ուսուցումը` իրականացնում է լայնածավալ գործառույթներ ինչպես առկա, այնպես էլ հեռավար ուսուցման կազմակերպման և համատեղ կառավարման համար:
Google Classroom-ը սերտ ինտեգրված է Google Workspace գործիքների հետ, ինչը ապահովում է ամբողջական և հարմար թվային աշխատանքային միջավայր։ Google Classroom-ը ավտոմատացնում է նաև բազմաթիվ օժանդակ գործողություններ, օրինակ՝ ֆայլերի պանակների ստեղծումը, ինչը պարզեցնում է ուսուցչի աշխատանքը, ու դարձնում ուսուցման գործընթացը ավելի արդյունավետ։
Ուսուցիչները Google Classroom-ի օգնությամբ հնարավորություն են ստանում`ստեղծել դասընթացներ, վիրտուալ դասարաններ, ավելացնել աշակերտներ, հրավիրել համաուսուցիչներ (մենթոր) և կառավարել դասընթացի կարգավորումները։
Google Drive-ում ստեղծված բոլոր նյութերը ավտոմատ կերպով պահպանվում են՝ համակարգված պանակներում, ինչը ապահովում է դրանց արագ հասանելիությունը։
Ուսուցիչները կարող են`
✓ Հետևել յուրաքանչյուր ուսանողի առաջադիմությանը, ստուգել նրա աշխատանքները, դնել գնահատականներ և մեկնաբանություններ ռեալ ժամանակում։
✓ Տեղադրել հայտարարություններ ամբողջ դասարանի համար, սկսել քննարկումներ ընդհանուր հոսքում կամ ուղարկել անձնական հաղորդագրություններ։
✓ Գործիքը թույլ է տալիս ուղարկել ծնողներին կամ խնամակալներին էլեկտրոնային ամփոփագրեր աշակերտների գնահատականների և առաջադրանքների մասին։
✓ Ստուգել ուսանողների աշխատանքներում պլագիատի առկայությունը։
Ուսանողներ կարող են`
✓ Ցանկացած ժամանակ դիտել ուսումնական նյութերն ու դրանց ներկայացման ընթացքը, նույնիսկ եթե բաց են թողել դասը։
✓ Կատարել տնային աշխատանքները հենց համակարգում և դրանց էլեկտրոնային տարբերակները ուղարկել ուսուցչին՝ ստուգման համար։
✓ Տեսնել բոլոր առաջադրանքները և դրանց հանձման ժամկետները էլեկտրոնային օրացույցում և «Առաջադրանքներ» բաժնում։
✓ Հարցեր տալ ուսուցչին և քննարկել թեմաները համադասարանցիների հետ ընդհանուր հոսքում։
✓ Տեսնել ուսուցչի մեկնաբանությունները և գնահատականները իրենց աշխատանքների վերաբերյալ։
Google Meet գործիքը ինտերակտիվ գրատախտակի առկայության դեպքում հարմար է առկա և հեռավար ուսուցման համադրության համար:
Օգտագործելով Google Earth գործիքը՝ կարելի է իրականացնել վիրտուալ այցեր աշխարհագրության, պատմության կամ գրականության դասերի ժամանակ՝ տեսնելու պատմական վայրեր առանց դասարանից դուրս գալու։
Ինտերակտիվ գրատախտակները թույլ են տալիս միաժամանակ աշխատել մի քանի ուսանողի հետ: Օրինակ՝ բաժանել էկրանը մի քանի մասի խմբային աշխատանքի համար, կամ կազմակերպել խաղային առաջադրանքներ։
Google Forms գործիքի միջոցով ստեղծված թեստերը կարելի է ցուցադրել էկրանին, իսկ ուսանողները պատասխանները տալիս են իրենց սարքերից։ Արդյունքները անմիջապես երևում են՝ մեծ էկրանի վրա՝ դարձնելով ուսուցումը խաղային և հետաքրքիր։
Բացի նշվածներից, ինտերակտիվ գրատախտակը ինքնին հնարավո է դարձնում`
- Ցուցադրել ուսումնական YouTube տեսանյութեր, կանգնեցրել կարևոր պահերին, ավելացրել մեկնաբանություններ կամ հարցեր՝ օգնելով աշակերտներին ավելի լավ ըմբռնել թեման։
- Մեծ էկրանին ցուցադրել աշակերտների ներկայացրած աշխատանքները՝ քննարկման կամ խմբային վերլուծության համար։
- Տեսագրել դասերը. շատ ինտերակտիվ գրատախտակներ ունեն ներկառուցված ձայնագրության գործառույթ, ինչը թույլ է տալիս պահպանել դասերը և հետո դրանք տեղադրել Google Classroom-ում՝ բացակայած կամ նյութը կրկնել ցանկացող աշակերտների համար։
- Հնարավոր է իրականացնել մտագրոհներ. աշակերտները կարող են ռեալ ժամանակում ձևափոխել և ավելացնել իրենց գաղափարները, նկարել և գրել՝ օգտագործելով իրենց սարքերը, և արդյունքները ցուցադրել մեծ էկրանին։
