Դեռևս մի քանի տարի առաջ ինտերակտիվ գրատախտակը գիտության հրաշք էր համարվում, իսկ այսօր ավելի ու ավելի շատ կրթական հաստատություններ են ձգտում գնել ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակ, քանի որ այն օգնում է ուսումնական գործընթացները դարձնել ավելի հետաքրիր ու ներգրավող: Ինտերակտիվ գրատախտակներն այսօր օգտագործվում են թե՛ մանկապարտեզներում ու դպրոցներում, թե՛ բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում, թե՛ բիզնեսում:
Ի՞նչ է ինտերակտիվ էլեկտրոնային կամ թվային գրատախտակը
Թվային ինտերակտիվ գրատախտակը (որը կոչում են նաև Smart էլեկտրոնային գրատախտակ, սմարթ բորդ, սմարթ գրատախտակ, թվային գրատախտակ, օնլայն գրատախտակ) սենսորային էկրանով վահանակ է, որը միացվում է համակարգչին կամ պրոյեկտորին: Ստացված պատկերները պրոյեկտվում են գրատախտակի վրա, իսկ օգտվողը կարող է աշխատել հենց էկրանի վրա՝ ուղղումներ կատարել, տեքստը ընդգծել և ֆորմատավորել, մեկնաբանություններ թողնել և այլն: Եվ այս ամենն արվում է թե՛ հատուկ գրիչի միջոցով, թե՛ ձեռքով: Սմարթ գրատախտակի ծածկույթն այնպիսին է, որ նրա վրա կարելի է նաև նշումներ կատարել չոր մաքրվող մարկերների միջոցով:
Ինչպե՞ս է աշխատում սմարթ գրատախտակը
Պատկերացրեք մեծ սպիտակ թուղթ, որի վրա հորիզոնական և ուղղահայաց տեղադրված են կետեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր կոորդինատները: Սա ձևավորում է կոորդինատային համակարգ, որի վրա հեշտությամբ կարելի է որոշել առարկաների գտնվելու վայրը: Երբ մենք մատներով հպվում ենք այդ կետերին՝ սենսորներին, համակարգչին ազդակ է հասնում կոորդինատների վերաբերյալ: Տեղի է ունենում ինֆորմացիայի ակնթարթային փոխանակություն, և էկրանին երևում է փոփոխված պատկերը:
Որո՞նք են թվային գրատախտակի առավելությունները
Թվային գրատախտակի առավելություններն իրականում բավական շատ են, քանի որ այն՝
- ապահովում է նյութի զննականությունը՝ նկարների, սխեմաների, աղյուսակների ու դիագրամների տեսքով.
- թույլատրում է կատարել անիմացիաներ, աշխատել ինֆորմացիայի հետ, փոփոխել պանակները.
- հնարավոր է մեծացնել-փոքրացնել նկարները, աղյուսակները.
- կարելի է գրել թե՛ տպատառ և թե՛ ձեռագիր.
- կարելի է ձեռքով նկարել, ստեղծել գրաֆիկական պատկերներ.
- հնարավոր է աշխատել տեքստի հետ՝ խմբագրել, հատվածներ առանձնացնել, գույները փոփոխել և այլն.
- գրատախտակի վրա արված բոլոր նշումները, նկարներն ու գրվածքները պահպանվում են որպես ֆայլ և կարող են տպագրվել և օգտագործվել հետագայում:
Ե՞րբ է առաջանում թվային գրատախտակի անհրաժեշտությունը
Թվային կամ ինտերակտիվ գրատախտակը հիանալի օգնական է մի շարք իրավիճակներում՝ սկսած կրթական միջավայրից մինչև բիզնես ու ցուցահանդեսային հարթակներ․
Շնորհանդեսներ, դասախոսություններ – Նկարները, սխեմաներն ու ուղեկցող տեքստը ներկայացումն ավելի պատկերավոր ու ընկալելի են դարձնում՝ բարձրացնելով լսարանի ներգրավվածությունը։
Ցուցահանդեսներ և էքսպոներ – Ինտերակտիվ գրատախտակները հնարավորություն են տալիս այցելուներին անմիջապես փոխազդել կոնտենտի հետ՝ ներկայացնելով ապրանքները կամ ծառայությունները ժամանակակից և հիշվող ձևաչափով։
Ռեբուսներ, գլուխկոտրուկներ, ինտերակտիվ ուսուցում – Ուսուցիչներն ու աշակերտները կարող են անմիջապես գրատախտակի վրա լուծել խնդիրներ՝ ստեղծելով ավելի կենդանի ու ներգրավող ուսումնական միջավայր։
Գրաֆիկական ներկայացում և վիզուալիզացիա – Գրաֆիկաները, դիագրամներն ու նկարազարդումները օգնում են բարդ ինֆորմացիան ներկայացնել պարզ ու հասկանալի ձևով։
Բիզնես հանդիպումներ և թրեյնինգներ – Իդեաների ներկայացում, թիմային քննարկումներ և մտագրոհներ՝ ավելի արդյունավետ և ինտերակտիվ ձևաչափով։
Կարևոր է իմանալ: Եթե Ձեզ անհրաժեշտ է ինտերակտիվ գրատախտակ կարճատև օգտագործման համար (միջոցառում, ցուցահանդես, դասընթաց և այլն), ապա գնելու փոխարեն շատ ավելի շահավետ տարբերակ է ինտերակտիվ գրատախտակի վարձակալությունը։ Սա թույլ է տալիս խնայել բյուջեն և միաժամանակ օգտվել բարձրորակ տեխնիկայից՝ առանց երկարաժամկետ ներդրումների։
