Այսօր գրեթե ոչ մի լուրջ միջոցառում չի անցկացվում առանց LED էկրանի։ Մոդուլային այս կառուցվածքի շնորհիվ հնարավոր է ցանկացած միջոցառում դարձնել ավելի ժամանակակից և հիշվող։ Այդ իսկ պատճառով այսօր բավական տարածված է լեդ էկրանի վարձակալությունը, շատ ընկերություններ էլ նախընտրում են գնել լեդ էկրաններ՝ իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան օգտագործելու համար: Երկու դեպքում էլ, իհարկե, կարևոր է լեդ էկրանի ընտրությունը, որը ընտրությունը «ամենամեծը» կամ «ամենապայծառը» գտնելու մասին չէ։ Ճիշտ ընտրությունը այն էկրանն է, որը համապատասխանում է միջոցառման ձևաչափին, անցկացման վայրին և իր առջև դրված առաջադրանքներին։
Դիտարկենք լեդ էկրանների հիմնական տեսակներն ըստ կիրառության և նպատակների
Դրսում կիրառվող էկրաններ, որոնք չեն վախենում արևից ու անձրևից։ Իդեալական տարբերակ են բացօթյա միջոցառումների համար։ Այս LED էկրանները նախատեսված են բարդ եղանակային պայմաններում աշխատելու համար՝ պայծառ արևից մինչև անձրև, քամի և փոշի։ Դրանց կառուցվածքը պաշտպանված է արտաքին միջավայրի ազդեցությունից, իսկ պատկերը մնում է վառ և ընթեռնելի ցանկացած լուսավորության դեպքում։
Ներսում կիրառվող էկրաններ՝ բարձր լուծաչափ և հստակ պատկեր մոտ տարածությունից (կոնֆերանսներ, ներկայացումներ): Այս LED էկրանները ստեղծվում են միջավայրի համար, որտեղ կարևոր է պատկերի մանրամասնությունը և տեսողական հարմարավետությունը։ Այս տարբերակում անձրևից կամ արևից պաշտպանության անհրաժեշտություն չկա։ Այդ պատճառով էլ սրանք ավելի թեթև և բարակ են, միաժամանակ ապահովում են պատկերի ավելի բարձր որակ։
Շարժական լուծումներ՝ էկրաններ շարժական հարթակների վրա կամ արագ հավաքվող կառուցվածք: Այս դեպքում առաջնային են օպերատիվությունն ու շարժունակությունը։ Դրանք հնարավոր է տեղադրել ընդամենը մի քանի ժամում առանց բարդ ենթակառուցվածքների անհրաժեշտության։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել LED էկրան ընտրելիս
Միջոցառման համար LED էկրան ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն չափը և գինը, այլև տեխնիկական պարամետրերը, միջոցառման ձևաչափը և տարածքի պայմանները։
Ինչու՞ փոքր դահլիճի համար անհրաժեշտ է «փոքր» պիքսել, իսկ մարզադաշտի համար՝ «մեծ»։ Այստեղ ամեն ինչ պարզ է․ պատկերի որակը ուղղակիորեն կախված է լսարանից մինչև էկրան ընկած հեռավորությունից։ Պիքսելի ճիշտ ընտրությունը որակի և հեռավորության միջև հավասարակշռություն է․ մոտ տարածության դեպքում անհրաժեշտ է բարձր մանրամասնություն (P1.5–P3), հեռավորության դեպքում ավելի կարևոր են չափն ու պայծառությունը (P4–P10)։
Պայծառություն և դիտման անկյուններ, որպեսզի բովանդակությունը տեսանելի լինի դահլիճի ցանկացած կետից։ Նույնիսկ ամենամեծ և ամենաթանկ LED էկրանը չի կատարի իր խնդիրը, եթե պատկերը դժվարտեսանելի լինի։ Հենց պայծառությունն ու դիտման անկյուններն են որոշում, թե որքան հարմարավետ է հանդիսատեսի համար բովանդակության ընկալումը՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են նստած կամ կանգնած։ Կարևոր է հաշվի առնել, որ երեկոյան միջոցառման և ցերեկային ծրագրի համար պահանջվում են պայծառության տարբեր կարգավորումներ․
- փակ տարածք (կոնֆերանսներ, հարսանիքներ) – 800–1500 նիտ,
- լուսավոր դահլիճներ/ցուցափեղկեր – 1500–3000 նիտ,
- բաց տարածք/ցերեկային լույս – 5000–8000 նիտ։
Դիտման անկյան համար ցանկալի է պահպանել հետևյալ ստանդարտները․ հորիզոնական՝ 140°–160°, ուղղահայաց՝ 120°–140°։ Որքան լայն է դիտման անկյունը, այնքան ավելի շատ մարդիկ կարող են էկրանը դիտել հարմարավետ և առանց պատկերի աղավաղման։
Որտեղ և ինչպես օգտագործել LED էկրանը
Էկրանի ճիշտ օգտագործումը սովորական միջոցառումը վերածում է հիշարժան փորձառության, որը հյուրերը կքննարկեն և դրանով կկիսվեն սոցիալական ցանցերում։ LED էկրանը մեծացնում է միջոցառման ազդեցությունը և լուծում է կոնկրետ խնդիրներ՝ ուշադրություն է գրավում, օգնում է տեղեկատվությունը տեղ հասցնել և ստեղծում է ցանկալի մթնոլորտ։
Կորպորատիվներ և բիզնես-ֆորումներ․ տպավորիչ ներկայացումներ
LED էկրանների միջոցով հնարավոր է հստակ և առանց կորուստների տեղեկատվությունը հասանելի դարձնել յուրաքանչյուր մասնակցի համար, քանի որ դրանք թույլ են տալիս․
• ցուցադրել ներկայացումներ և տեսանյութեր,
• ցուցադրել բրենդավորված բովանդակություն,
• հեռարձակել խոսնակների ելույթներ,
• ներկայացնել ծրագիրը և ժամանակացույցը,
• բաժանել էկրանը (բովանդակություն + խոսնակ),
• արագ փոխել տեղեկատվությունը միջոցառման ընթացքում։
Համերգներ և փառատոներ
Լեդ էկրաններն օգնում են ստեղծել դինամիկ ֆոն և մեծ պլանով ցուցադրել իրադարձությունը։ Նույնիսկ երաժշտության և լուսավորության հետ համաժամանակեցմամբ՝ ստեղծվում են վիզուալ էֆեկտներ և «կենդանի բեմի» նմանակում։ Սա ոչ միայն սրում է զգացողությունները և շոուն դարձնում տպավորիչ, այլև թույլ է տալիս հանդիսատեսին նույնիսկ վերջին շարքերից զգալ, որ նրանք մասն են կազմում կատարվող իրադարձության։
Հարսանիքներ և անձնական տոնակատարություններ
Սիրո պատմության հեռարձակում և միջավայրը լցնեղ զարդարանքի ստեղծում, զույգի լուսանկարներով սահիկաշարը և հարսանիքի ոճին համապատասխան ֆոնային գրաֆիկան, ռոմանտիկ տեսահոլովակներ և ընթացող իրադարձությունների ցուցադրում բոլոր հյուրերի համար։ Արդյունքում ստեղծվում է «վաու»-էֆեկտ և միջոցառումը դառնում է ավելի հուզիչ ու էմոցիոնալ։
Ամփոփենք
LED էկրանը պարզապես սարքավորում չէ, այլ տպավորություն թողնելու հզոր գործիք։ Այն սովորական միջոցառումը վերածում է վառ շոուի, նպաստում դրական միջավայրի ձևավորմանը, օգնում հստակ փոխանցել գաղափարը և գրավել հանդիսատեսի ուշադրությունը առաջին վայրկյաններից մինչև ավարտը։ Սա պարզապես ձևավորում չէ, այլ զգացողություններ յուրաքանչյուր մանրուքում։
