Տպիչը դադարե՞լ է տպել, կամ տեսնո՞ւմ եք անհանգստացնող հաղորդագրություններ՝ «թանաքի մակարդակը ցածր է», «տոներն ավարտվել է»։ Սա հստակ ազդանշան է, որ անհրաժեշտ է փոխարինել ծախսվող նյութերը` լիցքավորել քարթրիջը կամ գնել նոր քարթրիջ:
Տպիչի քարթրիջ ընտրելիս հաճախ հարց է առաջանում․ ո՞րն է ավելի լավ՝ օրիգինալ քարթրիջը, թե՞ համատեղելի այլընտրանքային քարթրիջները։ Յուրաքանչյուր տարբերակ ունի իր առանձնահատկությունները, առավելություններն ու թերությունները։ Եկե՛ք դիտարկենք առավել մանրամասն։
Ի՞նչ է օրիգինալ քարթրիջը
Օրիգինալ քարտրիջները սպառվող նյութեր են, որոնք արտադրում է հենց տպիչի բրենդը (օրինակ՝ HP, Canon, Epson, Brother)։ Դրանք լիովին համապատասխանում են սարքի տեխնիկական պահանջներին և արտադրողի կողմից անցնում են թեստավորում։
Օրիգինալ քարտրիջների առավելությունները
- Տպագրության բարձր որակ
Հստակ տեքստ, հագեցած գույներ և կայուն արդյունք։ - Հուսալիություն
Նվազագույն ռիսկ արտահոսքերի, խցանումների և այլ խնդիրների։ - Համատեղելիություն
Երաշխավորված աշխատանք առանց սխալների և տպիչի հետ հակասությունների։ - Երաշխիքի պահպանում
Օրիգինալ նյութերի օգտագործումը չի ազդում սարքի երաշխիքի վրա։
Օրիգինալ քարթրիջների թերությունները
- Համեմատաբար բարձր գին
Հիմնական թերությունն այն է, որ արժեքը կարող է մի քանի անգամ գերազանցել համատեղելի տարբերակների գնին։ - Սահմանափակ ընտրություն
Առկա են միայն արտադրողի կողմից թողարկված մոդելները։ - Լիցքավորման սահմանափակումներ
Քարթրիջներում տեղադրված չիպերը կարող են արգելափակել տպիչի աշխատանքը՝ սահմանված տպաքանակին հասնելուց հետո, նույնիսկ եթե թանաքը կամ տոները դեռ ամբողջությամբ սպառված չեն։ Աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է փոխարինել քարթրիջը կամ վերականգնել/փոխել չիպը։
Կարևոր է իմանալ: Տպիչում քարթրիջների կանոնավոր փոխարինումը անհրաժեշտ է տպագրության բարձր որակը պահպանելու և սարքի աշխատանքի ընթացքում հնարավոր խնդիրները կանխելու համար։

Ի՞նչ են համատեղելի քարթրիջները
Համատեղելի քարթրիջները անալոգներ են, որոնք արտադրվում են երրորդ կողմի ընկերությունների կողմից։ Դրանք նախատեսված են որոշակի տպիչների մոդելների հետ աշխատելու համար, սակայն չեն հանդիսանում օրիգինալ արտադրանք։
Համատեղելի քարթրիջների առավելությունները
- Մատչելի գին
Խնայողությունը կարող է հասնել մինչև 50–70%։ - Լայն տեսականի
Մեծ թվով բրենդներ և տարբերակներ։ - Լավ որակ (ճիշտ ընտրության դեպքում)
Շատ ժամանակակից այլընտրանքներ ապահովում են տպագրության պատշաճ որակ։ - Հավելյալ ռեսուրս
Ավելացված տոների տարողունակությունը թույլ է տալիս տպել ավելի շատ էջեր։
Համատեղելի քարթրիջների թերությունները
- Անկայուն աշխատանքի ռիսկ
Հնարավոր են ճանաչման սխալներ կամ անհամատեղելիություն։ - Որակը կարող է տարբեր լինել
Արտադրողից արտադրող արդյունքը տարբեր է։ - Վնասվելու հավանականություն
Էժան քարտրիջները կարող են առաջացնել խցանումներ կամ արտահոսքեր։ - Երաշխիքի հետ կապված բարդություններ
Տպիչի արտադրողը կարող է հրաժարվել երաշխիքային սպասարկումից, եթե ապացուցվի, որ խափանումը առաջացել է համատեղելի կամ վերալիցքավորված քարտրիջների օգտագործման պատճառով։
Կարևոր է իմանալ: Բացի նոր քարթրիջներից (օրիգինալ և համատեղելի), գոյություն ունեն նաև վերականգնված քարթրիջներ, որոնք մաքրվել և կրկին լիցքավորվել են։ Շատ դեպքերում ավելի նպատակահարմար է ընտրել որակյալ համատեղելի քարթրիջներ՝ խնայողությունը զգալի է, իսկ տարբերությունը՝գրեթե աննկատ։ Օրիգինալը անհրաժեշտ է միայն առավելագույն որակի և հուսալիության համար։
Ի՞նչ ընտրել՝ օրիգինա՞լ, թե՞ համատեղելի քարթրիջ
Անշուշտ, ընտրությունը կախված է ձեր պահանջներից և տպագրության որակի նկատմամբ ակնկալիքներից։
Ընտրեք օրիգինալ քարթրիջներ, եթե՝
- անհրաժեշտ է իդեալական գունային փոխանցում (լուսանկարներ, դիզայն),
- տպում եք կարևոր փաստաթղթեր,
- կարևոր է կայուն աշխատանքը և խափանումների բացակայությունը։
Ընտրեք համատեղելի քարթրիջներ, եթե՝
- շատ և հաճախ եք տպում (փաստաթղթեր, սևագրեր),
- ցանկանում եք զգալիորեն խնայել,
- պատրաստ եք ընտրել վստահելի արտադրողի։
Կարևոր է իմանալ: Կենցաղային և գրասենյակային օգտագործման մեծ մասում տարբերությունը գրեթե չի զգացվում, սակայն մասնագիտական տպագրության համար օրիգինալ քարթրիջները դեռևս մնում են լավագույն տարբերակը։
Եզրակացություն
Օրիգինալ քարթրիջները ապահովում են բարձր որակ և հուսալիություն, սակայն ավելի բարձր գնի դիմաց։ Համատեղելի քարթրիջները թույլ են տալիս զգալիորեն խնայել, բայց ունեն որոշակի ռիսկեր։ Լավագույն ընտրությունը գին–որակ հավասարակշռությունն է, ինչպես նաև վստահելի արտադրողների ընտրությունը, եթե դիտարկում եք անալոգ տարբերակներ։
