1. Ընդհանուր դրույթներ
«Կոմպասս» ՍՊԸ ընկերությունը, որը հանդես է գալիս https://compass.am/ դոմեյնային հասցեով (այսուհետև՝ կայք), հավաստիացնում է, որ Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը կարևոր է մեզ համար և անհասանելի է երրորդ անձանց: Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը սահմանում է, թե ինչպես և ինչ նպատակով են կայքում հավաքագրվում և օգտագործվում Ձեր անձնական տվյալները:
2. Տեղեկությունների հավաքագրումը
2.1 Կայքից օգտվելիս, իսկ մասնավորապես՝ գնումներ կատարելիս, կոնտակտային ֆորմաներ լրացնելիս օգտատերերից կարող են պահանջվել հետևյալ տեղեկությունները՝
2.2 Կայքից օգտվելիս մեզ մոտ կարող են պահպանվել Ձեր գործողությունների տվյալները, ինչպիսիք են՝
3. Տեղեկությունների հավաքագրման նպատակը
Կայքից օգտվողների տվյալների հավաքագրման նպատակն է ծառայությունների որակի վերահսկողությունն ու բարելավումը, ծառայություններն ավելի հարմարավետ և հասանելի դարձնելը:
4. Տեղեկությունների օգտագործումը
Կայքում Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝
5. Օգտահաշվի պաշտպանվածություն
Ձեր օգտահաշիվ մուտք գործելու բանալին գաղտնաբառն է, որը հասանելի պետք է լինի միայն Ձեզ: Գաղտնաբառը մոռանալու դեպքում հնարավոր է փոխել կամ վերականգնել այն՝ էլեկտրոնային փոստով համակարգից ստացված նամակով հաստատմամբ: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք տառերի, թվերի ու հատուկ նշանների չկրկնվող, միայն Ձեզ հայտնի համադրություններ: Գաղտնաբառն այլ անձանց հաղորդելու դեպքում Դուք պատասխանատու եք Ձեր անունից հաշվում կատարված բոլոր գործողությունների համար:
Սույն «Գաղտնիության քաղաքականությանը» ծանոթանալուց հետո կայքից օգտվելու դեպքում Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝ Ձեր տրամադրած անձնական տվյալները վերը նշված նպատակներով օգտագործելու համար: