Վերադառնալ նախորդ էջ
Ցույց տալ

Ինտերակտիվ գրատախտակներ կրթության և բիզնեսի համար

Ժամանակակից կրթական և բիզնես միջավայրում ինտերակտիվ գրատախտակը դարձել է արդյունավետ աշխատանքի և ուսուցման կարևոր գործիք։ Մեր օնլայն խանութում կարող եք գտնել տարբեր չափեր և հնարավորություններ ունեցող ինտերակտիվ սմարթ գրատախտակներ (smart board)՝ նախատեսված դպրոցների, համալսարանների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների և կոնֆերանս սրահների համար։ Մեզ մոտ ներկայացված են առաջատար արտադրողների ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակներ, որոնք համատեղում են բարձր պատկերային որակը, արագ արձագանքը և ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։

Ինտերակտիվ սմարթ (smart — խելացի) գրատախտակների հնարավորությունները

Մեզ մոտ կարող եք գնել բազմաֆունկցիոնալ ինտերակտիվ գրատախտակներ՝ տարբեր տեխնիկական բնութագրերով և կիրառության նպատակներով։ Խելացի թվային գրատախտակները թույլ են տալիս հեշտությամբ ներկայացնել դասեր, պրեզենտացիաներ, գրաֆիկներ և ինտերակտիվ առաջադրանքներ՝ դարձնելով ուսուցումն ու համագործակցությունը առավել արդյունավետ և ներգրավող։

Ինտերակտիվ թվային գրատախտակներն իդեալական են մաթեմատիկա, ֆիզիկա, ծրագրավորում և այլ առարկաների ուսուցման համար և ունեն հատուկ ծրագրային հնարավորություններ։ Սմարթ գրատախտակների տեխնիկական բնութագրերը ներառում են բարձր կետայնությամբ էկրան, multi-touch կառավարում, արագ արձագանքման համակարգ և տարբեր սարքերի հետ ինտեգրման հնարավորություն։

Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի գինը

Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակների գները Compass-ում ներկայումս սկսվում են 900,000 ֏-ից։ Գինը կախված է էկրանի չափից, resolution-ից, օպերացիոն համակարգից, RAM-ից, հիշողությունից և այլ տեխնիկական հնարավորություններից։

Մասնագիտական խորհրդատվություն և համալիր լուծումներ

Եթե մտադիր եք գնել ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակ, սակայն դժվարանում եք ընտրության հարցում, Կոմպասսի փորձառու մասնագետները կօգնեն հասկանալ, թե ինչ տեխնիկական բնութագրերով խելացի գրատախտակ է անհրաժեշտ հենց Ձեր կազմակերպության համար։ Մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն, օգնում ընտրել համապատասխան մոդելը և առաջարկում համալիր լուծումներ՝ սկսած սարքի ընտրությունից մինչև տեղադրում և հետագա սպասարկում։

Ընտրելով Կոմպասսի ինտերակտիվ գրատախտակները՝ Դուք ստանում եք ժամանակակից տեխնոլոգիաներ, բարձր որակ, մրցունակ գին և վստահելի աջակցություն՝ կրթական ու բիզնես գործընթացները նոր մակարդակի հասցնելու համար։

Կարդացեք նաև՝