Ցույց տալ
Էլեկտրոնային գրատախտակը (smart էլեկտրոնային գրատախտակ) մեծ 4K էկրան է, որի հետ կարելի է աշխատել մատով կամ գրիչով՝ գրել, նկարել, ցուցադրել նյութեր և պահպանել արդյունքը։ Compass-ի օնլայն խանութի այս բաժնում ներկայացված են դասարանների, լսարանների և հանդիպումների սենյակների համար նախատեսված մոդելներ՝ 86″ չափով, Android և Windows տարբերակներով, ներկառուցված տեսախցիկով և խոսափողներով։ 75″ մոդելը (GQ-ZH-75H) շուտով հասանելի կլինի։
Էլեկտրոնային smart գրատախտակների գինը Compass-ում սկսվում է 960,000 ֏-ից և կախված է էկրանի չափից, օպերացիոն համակարգից, օպերատիվ և ներքին հիշողությունից։ Գրատախտակի ստենդը վաճառվում է առանձին. եթե գրատախտակը պետք է տեղափոխել դասարանից դասարան, դիտեք շարժական ստենդները։
Սովորաբար 75″ գրատախտակը հարմար է լինում մինչև 7 մ երկարությամբ դասարանների համար, իսկ ավելի մեծ սենյակների համար արժե ընտրել 86″։
Compass-ում ցանկացած տեխնիկա գնելիս դուք ստանում եք անվճար խորհրդատվություն, օգնություն մոդելի ընտրության հարցում, նաև՝ տեղադրում և սպասարկում (երաշխիքային և հետերաշխիքային)։
Ընտրե՛ք համապատասխան մոդելը վերևում ներկայացված տեսականուց և ձևակերպե՛ք պատվեր օնլայն՝ արագ առաքմամբ, կամ կապվե՛ք մեզ հետ անհատական առաջարկ ստանալու համար։