Ցույց տալ

Պրոյեկտորի էկրաններ

Պրոյեկտորի արդյունավետ օգտագործման համար կարևոր է նաև ճիշտ էկրանի և տեղադրման պարագաների ընտրությունը։ Մեր առցանց խանութում կարող եք գտնել տարբեր չափսերի պրոյեկտորի էկրաններ՝ ցանկացած վայրի և նպատակի համար։

Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որ պրոյեկտորը կամ էկրանն է համապատասխանում Ձեր տարածքին և նպատակներին, կարող եք համեմատել տեխնիկական բնութագրերը կամ դիմել մեր մասնագետներին՝ ընտրության հարցում խորհրդատվություն ստանալու համար։

Պրոյեկտորների և էկրանների վաճառք

Կոմպասսում հասանելի են պրոյեկտորների տարբեր լուծումներ՝ ինչպես ձեռքբերման, այնպես էլ ժամանակավոր օգտագործման համար։ Պրոյեկտոր գնելիս կարող եք հաշվի առնել սարքի նշանակությունը, տեխնիկական հնարավորությունները և նախատեսվող բյուջեն։

Եթե սարքը անհրաժեշտ է կոնկրետ միջոցառման, շնորհանդեսի, դասընթացի կամ կարճաժամկետ նախագծի համար, կարող եք դիտարկել նաև պրոյեկտորի վարձույթի տարբերակը։

Ինչպե՞ս ընտրել պրոյեկտոր և էկրան

Պրոյեկտոր ընտրելիս առաջին հերթին որոշե՛ք, թե որտեղ և ինչ նպատակով եք այն օգտագործելու։ Տան համար կարող է կարևոր լինել կոմպակտ չափը և մուլտիմեդիա հնարավորությունները, մինչդեռ բիզնեսի կամ կրթական միջավայրի համար ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ պայծառությունը, լուծաչափը, միացման տարբերակները և երկարատև աշխատանքի հուսալիությունը։

Եթե փնտրում եք մինի պրոյեկտոր, բիզնես պրոյեկտոր, կարճաֆոկուս ինտերակտիվ լուծում կամ պրոյեկտորի էկրաններ, մեր մասնագետները կօգնեն կողմնորոշվել առկա տարբերակների և դրանց տեխնիկական առանձնահատկությունների հարցում։