Ցույց տալ
Ժամանակակից գրասենյակներում, ուսումնական հաստատություններում և տնային աշխատանքային միջավայրում տպիչը դարձել է անփոխարինելի սարքավորում։ Եթե Ձեզ նույնպես անհրաժեշտ է և ցանկանում եք գնել տպիչ, ապա օգտվե՛ք մեր օնլայն խանութից, որտեղ ներկայացված են տարբեր տեսակի տպիչներ և տպիչ սարքեր՝ նախատեսված ինչպես ամենօրյա փաստաթղթերի տպագրության, այնպես էլ մասնագիտական և մեծածավալ աշխատանքների համար։ Մեզ մոտ կարող եք գտնել Canon, HP, Epson, Pantum և այլ հայտնի արտադրողների պրինտերներ՝ տարբեր տեխնիկական հնարավորություններով և բյուջեների համար։
Կոմպասս ՍՊԸ-ն առաջարկում է տպիչների լայն տեսականի՝ սկսած կոմպակտ տնային մոդելներից մինչև բարձր արտադրողականությամբ գրասենյակային լուծումներ։ Մեր տեսականու մեջ առկա են լազերային տպիչներ, թանաքային տպիչներ, գունավոր տպիչներ և երկկողմանի տպագրություն ապահովող սարքեր։
Եթե անհրաժեշտ է մեկ սարքով կատարել մի քանի գործառույթ, կարող եք ընտրել բազմաֆունկցիոնալ տպիչներ, որոնք համատեղում են տպիչի, սկաների և պատճենահանման հնարավորությունները։ Հասանելի են նաև լազերային բազմաֆունկցիոնալ տպիչներ, գունավոր պրինտերներ և 3-ը 1-ում պրինտերներ՝ նախատեսված արդյունավետ և տնտեսող աշխատանքի համար։
Բացի դասական տպիչներից, մենք առաջարկում ենք նաև լայնաֆորմատ տպիչների վաճառք՝ ճարտարապետական, ինժեներական և գովազդային նախագծերի համար։ Մեր տեսականու մեջ ներկայացված են նաև 3D եռաչափ տպիչներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել ֆիզիկական մոդելներ, նախատիպեր և տարբեր բարդության օբյեկտներ։
Հայաստանում 3D տպիչներ փնտրող կազմակերպությունների և մասնագետների համար մենք առաջարկում ենք ժամանակակից լուծումներ՝ մասնագիտական խորհրդատվությամբ և տեխնիկական աջակցությամբ։
Տպիչների վաճառքը Կոմպասսում ուղեկցվում է փորձառու մասնագետների աջակցությամբ։ Մենք օգնում ենք հասկանալ, թե ինչպիսի պրինտեր ընտրել՝ հաշվի առնելով տպագրության ծավալը, անհրաժեշտ գործառույթները և բյուջեն։ Անկախ նրանից՝ փնտրում եք HP պրինտեր սկաներ, Canon տպիչ, գունավոր պրինտեր կամ էժան պրինտերներ, մեր թիմը կօգնի գտնել ամենահարմար տարբերակը։ Բոլոր մոդելները կարող եք գնել ինչպես առկա, այնպես էլ նախնական պատվերով, որոնք ժամանում են կարճ ժամկետներում:
Ընտրելով Կոմպասսը որպես վաճառող կամ գործընկեր՝ Դուք ստանում եք որակյալ տպիչներ, մրցունակ գներ, տպիչի թանաք և ծախսվող նյութեր, մասնագիտական խորհրդատվություն և վստահելի սպասարկում՝ մեկ վայրում։