Ցույց տալ

Քարթրիջներ տպիչների համար

Տպիչի անխափան և որակյալ աշխատանքը սկսվում է ճիշտ ընտրված քարթրիջից։ Մեր օնլայն խանութից կարող եք գնել քարթրիջներ և տոներներ՝ նախատեսված ինչպես տնային օգտագործման, այնպես էլ մեծ ծավալի գրասենյակային տպագրության համար։ Այստեղ կարող եք գտնել HP, Canon, Brother, Epson, Pantum, Samsung և այլ տպիչների համար նախատեսված լուծումներ։

Օրիգինալ և համատեղելի քարթրիջների մեծ ընտրանի

Կոմպասս ՍՊԸ-ն մի շարք առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և առաջարկում է ինչպես օրիգինալ, այնպես էլ բարձրորակ համատեղելի քարթրիջներ՝ ցանկացած նպատակի և բյուջեի համար, կարևորելով երկարաժամկետ և որակյալ աշխատանքը:

Մեզ մոտ առկա են սև և գունավոր քարթրիջներ տարբեր մոդելների տպիչների համար։ Գունավոր քարթրիջներն ապահովում են վառ և հագեցած տպագրություն՝ իդեալական լուսանկարների, գրաֆիկական նյութերի և դիզայնի համար։

Մասնագիտական խորհրդատվություն և արագ սպասարկում

Քարթրիջների վաճառքը Կոմպասսում ուղեկցվում է փորձառու մասնագետների խորհրդատվությամբ: Մենք օգնում ենք ընտրել ճիշտ տարբերակը՝ հաշվի առնելով տպիչի մոդելը, տպագրության ծավալը և բյուջեն։ Եթե վստահ չեք, թե որ քարթրիջներն են համապատասխանում ձեր սարքին, մեր թիմը կտրամադրի անվճար խորհրդատվություն և կառաջարկի լավագույն լուծումը։

Ընտրելով Կոմպասսի հետ համագործակցությունը՝ Դուք ստանում եք որակյալ քարթրիջներ, մրցունակ գներ, վստահելի սպասարկում և երկարաժամկետ արդյունավետ տպագրություն։